ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիային ուղղված հրավերը, սակայն այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։
«Իսկապես կա հրավեր Թուրքիայի նախագահի կողմից, եւ Ռուսաստանի նախագահը երախտագիտությամբ ընդունել է այդ հրավերը։ Միեւնույն ժամանակ, դիվանագիտական ուղիներով դեռեւս համաձայնեցված չէ այցի ժամկետը»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցի մասին հարցին։
0Comments