Պոլսո հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանը

Մանրամասներ
Պոլսո հայոց պատրիարք

Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանը (Ռամադանի ընթրիք)։ Այս մասին հայտնել է Պոլսո հայոց պատրիարքարանը։

Армянский патриарх Турции Саак Масалян принял участие в торжественном вечере в президентском дворце (27 марта 2025). Анкара - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2025

Նշվում է, որ արարողությունը տեղի է ունեցել մարտի 27–ին Անկարայում` նախագահական նստավայրում։ Պոլսո հայոց պատրիարքին ուղեկցել է Տեր Գասպար աբեղա Կարապետյանը։

«Ներկաների շարքում էին հոգևոր առաջնորդներ, համայնքների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Երեկույթի ընթացքում Թուրքիայի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքին` մասնակցության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ամեն տարի Թուրքիայի նախագահը մահմեդականների սուրբ տոնին Ռամադանի ընթրիք է կազմակերպում Թուրքիայի ազգային և կրոնական փոքրամասնությունների առաջնորդների համար։