Մեծ Բրիտանիան պլանավորում է երկար ժամանակով խաղաղապահներ տեղակայել Ուկրաինայում. Times

Մանրամասներ
մեծ բրիտանիա

Մեծ Բրիտանիան մտադիր է անժամկետ խաղաղապահ զորակազմ տեղակայել Ուկրաինայի տարածքում, գրում է The Times-ը՝ վկայակոչելով Թագավորության կառավարությունում բարձրաստիճան աղբյուրին:

«Սա երկարաժամկետ պարտավորություն կլինի․ խոսքը տարիների մասին է։ Այնքան, որքան կպահանջվի խաղաղության համաձայնագրի պահպանման և Ռուսաստանին զսպելու համար», - ասել է թերթի զրուցակիցը։

Նախնական ծրագրերի համաձայն՝ Ուկրաինա է մեկնելու մոտ 10 հազար խաղաղապահ։

Ինչպես պարզել Է The Times-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ստացել է «էապես ավելի մեծ թվով» երկրների աջակցություն, որոնք պատրաստ են քննարկել խաղաղապահներ ուղարկելու հարցը:

«Դրանք կլինեն զգալի ուժեր՝ զորքեր բազում երկրների կողմից և շատ ավելի մեծ խմբով, որոնք իրենց ներդրումն են ունենալու այլ եղանակներով», - հավելել Է թերթի աղբյուրը: