Ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ առաքելության արագ տեղակայումը․ Շառլ Միշել

Մանրամասներ
ա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը. այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը։

«Այն կօգնի ամրապնդել վստահությունը և թույլ կտա ԵՄ-ին ավելի արդյունավետ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում»,-գրել է նա։