Ուկրաինայում կկրճատվի զորահավաքի տարիքը․ Զելենսկին ստորագրել է օրենքում փոփոխությունների փաթեթը

Մանրամասներ
զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է «Զինվորական պարտավորությունների և զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, ըստ որի՝ 27-ից 25-ի կրճատվել է այն տարիքը, որով անձը ենթակա է զորահավաքի։

Այս մասին գրություն է հայտնվել Գերագույն Ռադայի գործերի կաբինետում։

Օրենքն ընդունել է Ուկրաինայի խորհրդարանը 2023 թվականի մայիսի 30-ին, սակայն Զելենսկին երկար ժամանակ չէր ստորագրում այն։