ՆԱՏՕ-ն զորքեր կուղարկի Ուկրաինա. Օրբան

Մանրամասներ
օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuth-ի եթերում, չի բացառել, որ երկու-երեք ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայի տարածքում, քանի որ այս ռազմական հակամարտության նախկին զարգացումը ցույց է տալիս, որ որոշ ժամանակ անց իրականություն է դառնում այն, ինչ սկզբում անհնար էր թվում։ 

«Ամենատագնապալին այն է, որ այն, ինչ աներևակայելի էր երկու-երեք ամիս առաջ, երկու-երեք ամիս հետո դառնում է ամենօրյա իրադարձություն։ Հիշում եմ, երբ գերմանացիներն ասացին, որ պատրաստ չեն մահաբեր զենք ուղարկել Ուկրաինա, բայց մենք ավելի լավ տեխնիկա և սաղավարտներ կուղարկենք»,- ասել է քաղաքական գործիչը։

«Եվ հիմա նրանք ասում են, որ Գերմանիան պետք է Ուկրաինային փոխանցի հրթիռային համակարգեր, որոնք կարող են օգտագործվել մինչև Մոսկվա կամ, նվազագույնը, մինչև Ռուսաստան հարվածելու համար», - ասել է Օրբանը։

Բացի այդ, եվրոպացի քաղաքական գործիչը հավելել է, որ այն, ինչ այս պահին անհեթեթ է թվում և անհնար է հավատալ, կարող է իրական դառնալ երկու-երեք ամսից։