Զոհվել է օկուպացված Խերսոնի շրջանի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը

Մանրամասներ

Մահացել է Խերսոնի շրջանի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը, հաղորդել է շրջվարչակազմի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Մինչդեռ WarGonzo-ի ռազմական թղթակիցների տվյալներով՝ Ստրեմուսովը վթարի է ենթարկվել Խերսոնի շրջանում։ Նշվում է, որ այս մասին հայտնել է նրա անձնական վարորդը։

Վթարի հանգամանքները ներկայումս քննվում են։