Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը հրապարակել է ազգային թիմի մեկնարկային կազմը Վրաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում։
Հայաստան․ Չանչարեւիչ, Հարոյան, Հարությունյան, Մուրադյան, Թիկնիզյան, Իվու, Սեւիկյան, Դաշյան, Մանվելյան, Միրանյան, Բարսեղյան։
Հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմեկնարկի 21:00-ին։
Հայաստան - Վրաստան առաջին հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադու Պետրեսկուն, մրցավարի օգնականներ՝ Ռադու Ժինգուլյակը և Միրչա Գրիգորիուն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Անդրեյ Չիվուլետեն: Իտալացի Ալեանդրո Դի Պաոլոն նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ իտալացի Ֆեդերիկո Լա Պեննան։
Հայաստանի եւ Վրաստանի հավաքականները Ազգերի լիգայում հանդիպել են նաեւ 2020 թվականի նոյեմբերին։ Առաջին խաղն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2: Երկրորդ խաղում 2:1 հաշվով հաղթել էր Հայաստանի թիմը։
0Comments