ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի դեմ, հայտնում է կազմակերպության կայքը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից հետո 27-ամյա ֆուտբոլիստն Ինստագրամում քննադատել էր մրցավարներին: Նրան սպառնում է 1-3-խաղյա որակազրկում:
Հիշեցնենք, որ Փարիզում կայացած հանդիպման ավելացված ժամանակում մրցավարները դաշտի տերերի դարպասին 11 մետրանոց հարված էին նշանակել կրկնապատկերը VAR համակարգով դիտելուց հետո: Նեյմարը հանդիպումը բաց է թողել վնասվածքի պատճառով:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատասխան խաղում հաղթել է 3։1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Առաջին խաղում ՊՍԺ-ն Անգլիայում առավելության էր հասել 2։0 հաշվով։
0Comments