Լռության րոպե՝ Էմիլիանո Սալայի պատվին

«Քարդիֆի» երկրպագուները խաղից առաջ ակցիա են իրականացրել անհետացած ֆուտբոլիստի պատվին

«Քարդիֆ Սիթիի» երկրպագուները «Արսենալի» հետ երեկ կայացած խաղից առաջ լռության րոպե են իրականացրել անհետ կորած Էմիլիանո Սալայի պատվին :

Ֆուտբոլիստները կանգնել են կետրոնական շրջանի մոտ, իսկ «Քարդիֆի» երկրպագուներն իրենց սեկտորը ներկել են դեղին գույնով, ինչն արգենտինացի ֆուտբոլիստի նախկին ակումբի` ֆրանսիական «Նանտի» հիմնական գույնն է:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ի երեկոյան ֆուտբոլիստը հրաժեշտ էր տվել ֆրանսիական թիմի իր խաղընկերներին և մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ուելս, սակայն նախատեսված վայրէջքից մոտ մեկ ժամ առաջ անհետացել էր ռադարների տեսադաշտից: