Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղից առաջ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դայնիս Կազակեվիչը պատասխանեց լրագրողների հարցերին։
-էդուարդ Էմսիսը խաղացել է «Նոայում» ու ծանոթ է հայկական ֆուտբոլին։ Խոսե՞լ եք նրա հետ։
-Բնականաբար, այն փաստը, որ Էմսիսը բաց է թողնելու խաղը, բացասաբար կանդրադառնա մեր թիմի վրա։ Առանաձնակի մեծ քննարկումներ չենք ունեցել Էմսիսի հետ հայկական ֆուտբոլի վերաբերյալ, բայց նա պատմել է հայերի հյուրընկալության մասին։
2 օր առաջ կայացած Թուրքիայի հետ տնային խաղում լատվիացիներ միայն խաղավերջում բաց թողեցին գոլ ու պարտություն կրեցին։ Այս մասին մարզիչն ասաց հետևյալը․
«Ինչպես ես, այդպես էլ ամբողջ թիմը, այդ խաղից հետո կարողացել ենք քնել միայն առավոտյան։ Հիմնականում վերականգնողական մարզում ենք անցկացրել Թուրքիայի հետ խաղից հետո ու այսօրվա մարզումից հետո հայտնի կդառնա, թե ֆունկցիոնալ ինչ մարզավիճակում է թիմը»,-ասաց մարզիչը։
Խոսելով Հայաստանի դեմ խաղի մասին Կազակեվիչն ասաց․
«Օբյեկտիվորեն եթե նայենք, Հայաստանի հավաքականը ֆավորիտ է, քանի որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ավելի բարձր դիրք է զբաղեցնում, բայց ֆուտբոլային խաղադաշտում կտե
ArmSport.am
0Comments