Լոնդոնի «Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան տեղափոխվել է «Բորնմութ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
29-ամյա խաղացողը «Աստվածուհիների» հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր և հանդես կգա վարձակալական հիմունքներով։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Կեպան վարձակալական հիմունքներով անցկացնում էր Մադրիդի «Ռեալում»։
Կեպան մինչ օրս համարվում է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք դարպասապհը՝ «Ազնվականները» նրա համար 2018 թվականին 80 միլիոն եվրո էին վճարել Բիլբաոյի «Ատլետիկին»։
Աղբյուրը՝ ArmSport.am
0Comments