«Մալագայի» և Իսպանիայի Մ17 հավաքականի պաշտպան Խոսե Լոպես Մարտինեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»:
Գործարքի մեջ ներառվել է նաև Դանի Սանչեսը, որը ևս «Մալագայի» ակադեմիայից էր տեղափոխվել «Ռեալ» 2015 թվականին:
Նշվում է, որ պաշտպանի շահերը ներկայացնում է գործակալ Պերե Գվարդիոլան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի եղբայրը:
17-ամյա ֆուտբոլիստը կարող է հանդես գալ կենտորոնում և պաշտպանության ձախ եզրում:
Մարտինեսն արդեն հասցրել է ներկա գտնվել Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի` «Ռեալ»-«Լեգանես» խաղին, որը կայացել է հունվարի 9-ին և ավարտվել է մարդիդյան թիմի` 3:0 հաշվով հաղթանակով:
Խաղից հետո կողմերը համաձայնեցրել են գործարքի վերջին մանրամասները:
0Comments