Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ինքն է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։
«Մարդիկ հավանում են Մեսիին կամ Մարադոնային, ես էլ եմ հարգում նրանց, բայց ես ամենաամբողջական խաղացողն եմ։ Ես լավագույն ֆուտբոլիստն եմ պատմության մեջ։ Չեմ տեսել ինձնից լավ խաղացողի։
Ես կարողանում եմ լավ հարվածներ կատարել գլխով, լավ եմ իրացնում տուգանային հարվածները, ես արագ եմ, ուժեղ եմ, շատ եմ ցատկում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է La Sexta-ն։
Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր է, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, Եվրոպայի չեմպիոն։
0Comments