Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին այս տարվա իր առաջին գոլն է խփել։
«Ինտեր Մայամին» ընկերական հանդիպում է անցկացրել մեքսիկական «Ամերիկայի» հետ։ Հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով։ Հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է «Ինտեր Մայամին»՝ 3:2:
Մեսին աչքի է ընկել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի փոխանցումից հետո։ Մեսին 21 տարի անընդմեջ դառնում է գոլի հեղինակ։
0Comments