Կյանքը շարունակվում է․ Ալեգրին՝ Ռոնալդուի հեռանալու մասին

Մանրամասներ

1

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին։

«Ռոնալդուն այլևս չէր ուզում խաղալ «Յուվենտուսում», դրա համար էլ վերադարձավ ՄՅՈՒ։ Սա նրա վերջին մրցաշրջանը կլիներ «Յուվենտուսում», դրա համար էլ արագացրինք այն, ինչ պիտի անեինք մյուս ամառ։

Կրիշտիանուն երեք հիանալի տարի անցկացրեց «Յուվենտուսում», և մենք նրան լավագույնն ենք մաղթում, բայց կյանքը շարունակվում է։ Չեմ սիրում մտածել այն մասին, թե ինչ կարող էր տեղի ունենալ, պետք է պրակտիկ լինել։ Այստեղ՝ «Յուվենտուսում», տիտղոսները միշտ թիմն է նվաճել, այլ ոչ մեկ ֆուտբոլիստ։

Մեր ԴՆԹ-ում մեր հանդեպ սեր ու ինքնազոհաբերում կա։ Մրցունակ լինելու ու հաղթելու համար պիտի ամբիցիա ու կիրք ունենանք»,-իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

ArmSport.am