Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը արտագնա խաղում մրցեց «Հայդենհայմ»-ի հետ: Հանդիպումն ավարտցվեց 1:2 հաշվով հօգուտ «Յան Ռեգենսբուրգ»-ի:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգսի Ադամյանը «Յան Ռեգենսբուրգ»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և 58-րդ րոպեին խփեց իր թիմի համար հաղթական գնդակը:
Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցաշարային աղյուսակում 8-րդ տեղում է և ունի 36 միավոր:
0Comments