Թուրքիայի տարբեր քաղաքներում ուսանողները շարունակում են բողոքի ակցիաները գործող իշխանության դեմ։ |
Նախօրեին ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, իր հերթին, նոր հաղորդագրություն է տարածել սոցցանցում՝ նշելով, որ «ոչինչ չի կարող համերաշխության և հույսի դեմն առնել»:
«Մենք պայքարում ենք հանուն մեր երեխաների, հանուն իրավունքների, հանուն օրենքի, հանուն արդարության, հանուն լուսավոր ապագայի», գրել է քաղաքապետը։
Իմամօղլուն Թուրքիայի դատական իշխանություններին կոչ է արել՝ «աչք չփակել անօրինությունների վրա»։
«Դուք պետք է ոտքի կանգնեք և քայլեր ձեռնարկեք ձեր մի խումբ գործընկերների դեմ, ովքեր ոչնչացրել են թուրքական դատական համակարգը, խայտառակել են մեզ աշխարհով մեկ և ոչնչացրել մեր հեղինակությունը», գրել է ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Միաժամանակ հաղորդվում է, որ Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել նախագահ Էրդողանի կուսակցության ներկայացուցիչների և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմնակիցների միջև։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ անվտանգության ուժերը Էրդողանից թույլտվություն են խնդրում Ստամբուլի քաղաքապետարանի շենք ներխուժելու համար, որը դարձել է ընդդիմության համախմբման վայր։
Թուրքիայում ուսանողները բողոքի ցույցեր են անցկացնում Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության դեմ
0Comments