ՀԱՄԱՍ-ը ստանձնել է Թել Ավիվը հրթիռակոծելու պատասխանատվությունը

Մանրամասներ
Թել Ավիվ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ստանձնել է Թել Ավիվը հրթիռակոծելու պատասխանատվությունը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման ռազմական թևի Telegram ալիքում։

«Ի պատասխան խաղաղ բնակչության դեմ Իսրայելի հանցագործությունների՝ Իզեդին ալ-Քասամ բրիգադների մարտիկները հրթիռային հարձակում են իրականացրել Թել Ավիվի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։