Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայի կենտրոնական և հարավային հատվածներում

Մանրամասներ
Իսրայել

Անվտանգության բուֆերային գոտին ընդլայնելու և պաղեստինյան անկլավի հյուսիսի և հարավի միջև մասնակի պատնեշ ստեղծելու նպատակով իսրայելական ուժերը ցամաքային գործողություն են սկսել Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությանը։

«Անվտանգության գոտին ընդլայնելու և անկլավի հյուսիսային և հարավային հատվածների միջև մասնակի պատնեշ ստեղծելու նպատակով վերջին 24 ժամվա ընթացքում ՑԱԽԱԼ-ի ուժերը նպատակաուղղված ցամաքային գործողություններ են սկսել Գազայի հատվածի կենտրոնական և հարավային տեղամասերում: Գործողության ընթացքում ուժերը կրկին ընդլայնել են վերահսկողությունը մինչև «Նեցարիմ» միջանցքի կենտրոնական հատված», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ՑԱԽԱԼ–ի հետագա հնարավոր ռազմական գործողությունների համար որոշվել է Գազայի հատվածի հարավային մասում տեղակայել «Գոլանի» բրիգադի մարտիկներին:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Գազայի հատվածի բնակիչներին զգուշացրել էր մարտական գոտիներից շտապ տարհանելու անհրաժեշտության մասին ու սպառնացել, որ անկլավն ամբղջոթյամբ կավերվեի, եթե իսրայելցի պատանդները չազատվեն, իսկ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չվտարվի: