Մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերով․ ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ
կրեմլ ագն

Ռուսաստանի ԱԳՆ-ն Երեւանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը նշանակալի քայլ է համարում։

Մոսկվան վերահաստատում է աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը այն ծավալով, որով դա պահանջված կլինի կողմերի կողմից: ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Խովաևը պատրաստ է տարածաշրջան գալ խորհրդակցություններ անցկացնելու համար, այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։

ՌԴ-ն նաև մտահոգված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի առաջընթացի ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա  Զախարովան․

«Մոսկվան գործընկերներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: