Ձյան ծածկի բարձրությունը Լոռու մարզում տատանվում է 20-30 սմ-ի սահմաններում

Մանրամասներ
ձյուն

Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ձյան ծածկի բարձրությունը մարզում հիմնականում տատանվում է 20-30 սմ-ի սահմաններում։

Դսեղ 21․03․2025»,- գրել է Սուրենյանը՝ կից հրապարակելով լուսանկար:

Ավելի վաղ հայտնել էինք Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից), Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։