Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժ չկա. Պապիկյան

Մանրամասներ
կրակոց դիրք

Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժ չկա։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՊՆ–ն չի հաստատում մամուլի տեղեկությունները, թե տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի, անձնակազմի վրա, մշտապես ՊՆ–ի կողմից այդ մասին տրվում են հաղորդագրություններ»,– ասաց նա։

Նա անդրադարձավ նաև հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կողմի հայտարարություններին։

«Մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևանները, դրա համար ասում ենք` եթե ունեն ապացույցներ, տեսանյութեր, թող տրամադրեն մեզ, մենք պատրաստ ենք ուսումնասիրել։ Մինչ օրս մենք չենք ստացել նման ապացույցներ»։

Նա նաև չհաստատեց սոցցանցերում տարածված հաղորդագրություններն այն մասին, որ անցած գիշեր հակառակորդը ինտենսիվ գնդակոծել է Սոթքի և Երասխի հայկական դիրքերը: