Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

«Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։

Նշենք, որ ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, և հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։