Ղարաբաղյան շարժումը Հայասատանում չի շարունակվելու։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այդպես նա մեկնաբանեց լրագրողի հարցը ընդդիմության եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ առ այն, որ Ղարաբաղի էջը փակված չէ, եւ այն պետք վերադարձվի քաղաքական օրակարգ։
«Ես այդ հայտարարություններին արձագանքել եմ նույնիսկ այդ հայտարարությունները արվելուց առաջ, եւ ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը Հայասատանում չի շարունակվելու», - ասաց Փաշինյանը։
Նա նաեւ մեկնաբանեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը իշխանազավթման մասին։
«Թող Սերժ Սարգսյանը գնա, տեսնի, թե ինչ էր ասում ինքը այն ժամանակ», - նշեց նա։
0Comments