«Երկար քննարկում ենք ունեցել նախագահի ու պետնախարարի հետ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերին դիմեն գլխավոր դատախազին, ՔԿ-ին, ԱԱԾ-ին, որ տեսնեն՝ որտեղից են ընդունելությունը կազմակերպում: |
Այսինքն, դիմողը լինելու ա Արցախի ներկայացուցչությունը՝ նախագահի անունից: Ներկայացրել ենք խնդիրները, թե որ ոլորտի հետ է կապված թալանը. ով ինչ ինֆորմացիա տիրապետում ա, ընդհանուր պապկայով ներկայացնելու ենք»,- Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ, լրագրողների հետ զրույցում, ասաց արցախցի Նահապետ Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք արցախցիների՝ Սամվել Շահրամանյանի հետ փակ հանդիպման մասին:
Ուղիղ միացում՝ Երևանում Արցախի ներկայացուցչության մոտից
0Comments