Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին

Մանրամասներ
մարիյա զախարովա

Մոսկվան Երեւանից տեղեկություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու ԱՄՆ մտադրության մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվորեն հարցրել ենք մեր հայ գործընկերներին: Մեզ տեղեկացրին, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել», - ասել է նա ճեպազրույցում:

Եթե ​​տեղեկությունը հաստատվի, ապա դա կդառնա Հարավային Կովկասում կայունությունն և անվտանգությունն ապակայունացնող գործոն և փորձ կոլեկտիվ՝ Արևմուտքի առճակատման սխեմաները տարածաշրջան տեղափոխելու համար, նշել է նա։

«Մենք, անշուշտ, հետևելու ենք այս հարցին»,- ընդգծել է Զախարովան։