Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա

Մանրամասներ
Շոյգու

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Շոյգուն ծրագրում է հանդիպել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի և երկրի այլ պաշտոնյաների հետ, նշել է գործակալությունը։

Մարտի 16-ին հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոյ Սոն Հին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի գլխավորած ռուսական պատվիրակության հետ։ Ըստ KCNA-ի՝ նախարարը «ընկերական զրույց» է ունեցել պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարարության աշխատակիցները, ինչպես նաև ԿԺԴՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը։

Փետրվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ունեցել Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղարի հետ։ Ինչպես նշել է KCNA-ն, հանդիպումն անցել է ըընկերական մթնոլորտում։