ԱԱԾ տնօրենը՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու մասին. Այս պահին այլ որոշում չունենք

Մանրամասներ
դրոշ

Այս պահին կոնկրետ այլ որոշում չունենք. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմաններից դուրս բերել և ավելի ընդլայնել հայկական կողմի ծառայության կազմը:

«Գիտեք որ 2024 թվականի ընթացքում Զվարթնոց օդանավակայանում ամբողջովին ծառայությունն իրականացվում  է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից, նույնը իրականացվում է նաև Ագարակ սահմանային հատվածում, այսինքն, հայ-իրանական սահմանին: Սույն թվականի մարտի մեկից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապ զորքերի կողմից: Այս պահին կոնկրետ այլ որոշում չունենք»,- հայտարարեց նա: