Դեղտրիկյանը շատ լավ մարդ էր։ Այս մասի ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նախ հրաժարվեց խոսել, ասելով, որ տեղը չի, սակայն լրագրողի հարցադրմանը, թե ինչպիսի դերասան էր, ինչպիսի մարդ էր, նախագահն ասաց՝ շատ լավ մարդ էր։
Լրագրողի մյուս դիտարկմանը, թե Դեղտրիկյանը նաև պայքարող մարդ էր, մասնակցում էր շարժմանը, Սարգսյանը հաստատեց՝ այո, ամեն ինչին էլ մասնակցում էր։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։
0Comments