Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվ ուրեմն լսեցի ՀՀԿ 35-ամյակ առթիվ Սերժ Սարգսյանի ելույթը։
Նախ շատ ճիշտ է, որ ՀՀԿ-ում վերջապես սկսել են պատասխանել հակա-հհկ-ական քարոզչությանը։ Ավելին՝ պիտի նաև ուղիղ անուններ հնչեցվեն։ Որովհետև ակնարկների և ալեգորիաների լեզուն լայն հասարակության համար անհասկանալի է․ հատկապես, երբ այդ հասարակությունն ինֆորմացիոն այլ բագաժ ունի։ Ըտեղից էլ ծնվում են «բա էդ իիիի՞նչ ավելի հզոր ուժեր էին» յոյժ «խորիմաստ» հարցադրումները։
Մեր պատմիչները, երբ գրում էին, թե ինչպես հայ նախարարները Արշակի թագավորին հանձնեցին պարսիկներին, հենց այդպես էլ ասում էին, որ դա հայ նախարարներն էին։
Պիտի պատմագրական ավանդույթը պահել։ Թե չէ ստացվում է սորոսականներին կարելի է մատնանշել, իսկ հայրենի էլիտաներին՝ ոչ։ Այդքանով հանդերձ Սերժ Սարգսյանը նաև համագործակցության դուռը չի ուզում փակել՝ հուսալով, թե ընդհանուր գերնպատակի շուրջ, այնուամենայնիվ, կլինի համագործակցել ու քաղաքական ուժերի լայն համախմբման հասնել։ Իմ համոզմամբ՝ չի լինելու, բայց կապրենք, կտեսնենք։
Բայց սա ելույթի ամենակարևոր մասը չէր։ Ուրեմն, ցավոք սրտի, մեր ոչ միայն ժողովրդի, այլև հասարակական-քաղաքական ուժերի ու ակտիվի մի մեծ մասի ընկալումներում խնդիրների լուծումը «այ մի հատ լավ առաջնորդ լինի»-ից այն կողմ չի գնում։ Խիստ տարածված են մեսիականության հույսերը, ինչն առհասարակ մեր ժողովրդի միֆոլոգիայում խոր արմատներ ունեցող երևույթ է (Քրիստոսի երկրորդ գալուստ, Փոքր Մհեր, ևն)։
Դրա համար է, որ ոչ միայն քաղաքական առաջնորդների, այլև ամեն մի «խոսող գլխի» վիդեոների տակ մինիմում մի գումարտակ «ES MIAYN DEZ EM VSTAHUM» մեկնաբանություններ կան – էդ մարդիկ գտել են իրենց մեսիային։
Ու ինձ շատ ուրախացնող է, որ, ի հակառակ սրա, Սերժ Սարգսյանը խնդիրների լուծումը տեսնում է ինստիտուցիոնալ հարթությունում․
1․ Կարևորում է կուսակցական համակարգի կայացումը։
2․ Կարևորում է ժողովրդավարական պետության կառուցումը։
Հաջորդ կարևոր հանգամանքը ծրագրային կետերի հռչակումն էր․
1․ բանակի ռեանիմացիա
2․ դիվանագիտական կորպուսի ռեանիմացիա
3․ նոր տեղեկատվական քաղաքականություն
3․1․ ներքին թշնամանքի ու բևեռացվածության հաղթահարում
Առաջին երկու կետերը դե ակնհայտ անհրաժեշտություններ են։
Վերջին կետը 2008-ից եղել է Սերժի հիմնական նպատակներից մեկը, բայց ելույթից պարզ է դառնում, որ դրա լուծումը նախագահն առավելապես տեսնում է տեղեկատվական քաղաքականության մեջ։ Ու ահա սա, իմ համեստ կարծիքով, խիստ խնդրահարույց է։
Չէ, միանշանակ է, որ ՀՀԿ-ին ու առհասարակ ողջ ընդդիմադիր դաշտին անհրաժեշտ է նոր ինֆորմացիոն ու քարոզչական քաղաքականություն։ Բայց խնդիրը միայն տեղեկատվական թերացումները չեն։ Անհրաժեշտ է վերացնել ներքին թշանամանքը սնող ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառները։ Ու այստեղ մենք անխուսափելիորեն գալիս ենք 2018-ին ու «նախկինների մեղքին»։
Թեպետ ՀՀԿ-ն, ով ինչ էլ ասի, ցայսօր միակ քաղաքական սուբյեկտն է, ով իր թերացումների ու սխալների համար հրապարակային պատասխանատություն է ստանձնել․ այնքանով, որքանով որ իրենք են պատկերացրել, թե ինչում են թերացել ու սխալվել, բայց ․․․․։ Բայց ՀՀԿ-ում, իմ ընկալմամբ, չկա 2018-ի պատճառների լրիվ ու օբյեկտիվ գնահատում։ 2018-ին կար հանրային դժգոհություն, որը չարաշահվեց, որը ուռճացվել էր ու չէր համապատասխանում օբյեկտիվ իրականությանը, բայց ․․․ դժգոհության արմատը կար ու դա օբյեկտիվ էր։
Մեր պետությունն անկախության առաջին օրվանից կառուցվել է մեզ շրջապատող իրականությանը անհամապատասխան, մեր պետության նպատակներն են սահմանվել այդ իրականությանն անհամապատասխան, մեր քաղաքական վերնախավն է իրեն պահել այդ իրականությանն անհամապատասխան ու այդ անհամապատասխանություններն էլ ծնել են անարդարության այն օբյեկտիվ ու տեղին զգացողությունը, որը մարդկանց մղում էր փողոց։
2018-ին մարդիկ իրականում ոչ թե Սերժին էին մերժում, այլ՝ ի դեմս Սերժի՝ կուտակված անարդարությունը։ Այդ մարդիկ դա կարող էին չգիտակցել այն ժամանակ ու չգիտակցել անգամ այսօր․ շատերը այսօր էլ են Սերժին մերժում։ Բայց խորքային պատճառը Սերժ Սարգսյան անհատը չէր ու անգամ ՀՀԿ կուսակցությունը չէր, այլ վերը նշված անարդարությունն ու դրան ծնող պատճառները։
Իհարկե, փողոց դուրս եկած մարդկանց մոտ որևէ դրական բանի հասնել չստացվեց․ արդյունքը այսօրվա կոլապսն է, բայց պիտի հստակ տարանջատել իրարից հավաքական ժողովրդի պատասխանատվությունը, քաղաքացիների անհատական պատասխանատվությունը ու քաղաքական սուբյեկտների պատասխանատվությունը։Ասվածից բխում է, որ որևէ ազգային ուժ, այդ թվում՝ ՀՀԿ-ն, պիտի նաև ամբողջ ներքին քաղաքականության համար նոր մոտեցումներ մշակի ու ցանկալի է նաև հռչակի։
Որովհետև, պատկերավոր ասած, շարքային հայ քաղաքացին գիտի, որ ինքը ՀՀԿ-ից տեղեկատվական վատ քաղաքականության պատճառով չի, որ դժգոհ էր։ Պիտի լսել, թե ինչի էր դժգոհ, հասկանալ այդ դժգոհության արմատն ու դրան պատշաճ արձագանքել։
Վերը թվարկված կետերին անհրաժեշտ է ավելացնել պայմանական 4-րդ կետը։
Իսկ «Էս էի՞ք ուզում, լավ է՞»՝ տիպի հարցադրումները արդյունավետ չեն։ Չէ, դրանք կարող են ու պետք է ուղղվեն 2018-ին աջակցած քաղաքական ուժերին, բայց ոչ ժողովրդին։ Ու շատ հստակ պիտի լինի տարանջատումը, որ մանիպուլյացիաների առիթ չտա։
Հաջորդն, ինչ ինձ դուր չեկավ, դա այն է, որ քաղաքական պրոցեսներում հայ ժողովրդի դեկորացիա չլինելը ամբողջությամբ չի ընդունվել որպես օբյեկտիվ իրողություն։ Ընդ որում նախորդ նկարագրածս միգուցե հենց սրա հետևանք է։ Եթե անցյալի ու ապագայի պրոցեսներում հայ ժողովրդի դերը ճիշտ գնահատվեր, ապա մեր պետության կյանքում իրական ազգային հեղափոխության ակնկալիքներին արձագանք կլիներ։ Առնվազն կլիներ արձանագրում, որ կա՛ ազգային հեղափոխության ակնկալիք։
Եվ վերջապես ամենակարևորը՝ հողի վրայի աշխատանքը։ Սա մեր ողջ ազգային դաշտի ամենաթույլ տեղն է։ Կարելի է անգամ քաղաքական առաջարկ չձևակերպել ու չներկայացնել, բայց հողի վրայի աշխատանքը, տնային աշխատանքը կատարել։ Փաշինյանի բերած աղետների ֆոնին այդքանը կարող է լիովին բավարար լինել հաջողության հասնելու համար»։
0Comments