Համաձայնությունը, որ Մոսկվան և Կիևը 30 օր չեն հարձակվելու որոշ օբյեկտների վրա, առայժմ վերաբերում է միայն էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այլ բանի մասին խոսք չկա, ըստ ТАСС գործակալության՝ լրագրողներին պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Խոսքը հարվածները դադարեցնելու մասին է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին ուղղված հարվածները»,- հիշեցրել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանը կհամաձայնի՞ ընդլայնել հրադադարի ռեժիմն այլ ենթակառուցվածքների ուղղությամբ,Պեսկովը պատասխանել է. «Պայմանավորվածությունը հենց դրա շուրջ է»:
0Comments