Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ օդային հարված է հասցրել Դամասկոսին, հայտնում է Times of Israel-ը։
ՑԱԽԱԼ-ի տեղեկություններով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող պաղեստինյան «Իսլամական ջիհադ» կազմակերպության շտաբին հարվածներ են հասցրել:
Հայտարարության մեջ նշվում է, որ «Իսլամական ջիհադը» «ծրագրել և իրականացրել է ահաբեկչական գործողություններ հրամանատարական կենտրոններից»։
Իսրայելի պաշտպանության բանակը թույլ չի տա ահաբեկչական կազմակերպություններին ամրապնդվել Սիրիայի տարածքում և գործել Իսրայելի պետության դեմ, և վճռականորեն կպատասխանի ցանկացած նման ամրապնդման»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
0Comments