ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ ներմուծվող օտարերկրյա ապրանքների վրա «որոշ հանգամանքներում» կկիրառվեն երկու տեսակի մաքատուրքեր։
Ըստ նախագահի՝ ապրիլի 2-ից կսահմանվեն ինչպես լայնածավալ փոխադարձ մաքսատուրքեր, այնպես էլ ոլորտին վերաբերող լրացուցիչ տուրքեր։
Նշվում է, որ ԱՄՆ-ի վարչակազմը պատասխան մաքսատուրքեր է սահմանում 200 երկրի, այդ թվում նաև՝ Թուրքիայի նկատմամբ։
Թուրք փորձագետ Հաքան Աքբաշն այդ կապակցությամբ նշել է, որ այդ նոր հարկերը կկիրառվեն ԱՄՆ արտահանվող բոլոր թուրքական ապրանքների վրա՝ ներառյալ Թուրքիայի կողմից կիրառվող 7.5 % մաքսատուրքը և 20% ԱԱՀ-ն (ավելացված արժեքի հարկը), գրում է «Էրմենիհաբեր»-ը:
0Comments