Ռևանշիզմ, Սահմանադրություն, 300 հազար ադրբեջանցի. ադրբեջանական պահանջների ավանդական չափաբաժինը

Մանրամասներ
բայրամով

Հայաստանի «ռևանշիստական ​​միտումները» ամենալուրջ խոչընդոտն են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Դրա մասին, ըստ տեղական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

Նա ավանդաբար մեղադրել է Հայաստանին Սահմանադրությունը փոխել չցանկանալու մեջ և դժգոհություն է հայտնել հայկական բանակից, որը, նրա կարծիքով, արտաքին ուժերի անմիջական աջակցությամբ «սրընթաց կերպով զինվում է»։

Բայրամովն այս ամենն անվանել է «հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտները»։

Բացի դրանից, նա հերթական անգամ հնչեցրել է մատից ծծած թվեր՝ խոսելով Հայաստանից իբր «վտարված» մոտ 300 հազար ադրբեջանցիների մասին։