Բաքուն և Կիևը ճանաչում և աջակցում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ․
«Ելնելով դրանից՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Ուկրաինայի տարածքում այս պետության Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան անցկացվող ցանկացած ընտրություն կարող է լեգիտիմ լինել։ Ադրբեջանի այս սկզբունքային դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերի և սկզբունքների վրա՝ պետությունների ինքնիշխանության հետ կապված իրավունքների հարգմամբ։
Քանի որ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասում անցկացված վերջին «ընտրությունները» չեն համապատասխանում այս չափանիշներին, դրանք իրավական ուժ չունեն»։
0Comments