Եթե ընտրություններում ընդդիմությունը հաղթի, Փաշինյանը այլ սցենարներ կկիրառի. Մամիջանյան

Մանրամասներ
հայկ մամիջանյան

Այսօր կայացած մամլո ասուլիսում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, հիշեցնելով 2021 թվականի ընտրությունները, ընդգծեց, որ Փաշինյանի կազմակերպած ընտրություններն անցնելու են վարչական ռեսուրսի կիրառմամբ, ատելության խոսքով, իրավական համակարգի ճնշմամբ, բանտարկություններով ու խուզարկություններով։

«Ենթադրենք ինչ–որ ձևով, այդ ամենի միջով անցնելով ընդդիմությունը կարողանում է հաղթել Փաշինյանին, բայց հետո մենք գիտենք, որ տեղի է ունենալու արդեն իսկ եղած սցենարներից որևէ մեկը»,–ասաց Մամիջանյանը։

Նա հիշեցրեց Երևանի քաղաքապետի ընտրությունները, որում «Հանրային ձայն» խմբակցությունը ավագանու կազմ մտավ որպես ընդդիմություն, սակայն հետո սկսեց օգնել իշխանությանը` քվորում ապահովելով։

«Մեր քաղաքական դաշում բնավորությամբ վարդան ղուկասյանները շատ–շատ են։ Կանցնեն ու իրենց մանդատները կտան Փաշինյանին։ Սցենար համար 2. Վանաձորի կամ Գորիսի սցենար, երբ ընդդիմադիր թեկնածուն հաղթում է ընտրություններում, նրան փակում են... Կամ Գյումրու սցենար, երբ ընդդիմությունը կես տարի աշխատում է, ինչ–որ շանտաժի միջոցով նրանց նկատմամբ իրականացվում են ռեպրեսիաներ, այն, ինչ մենք տեսանք»,–ասաց Մամիջանյանը։