Գիտենք, որ ոչ միայն սափրել եք ձեր մորուքը, այլև թեթևակի հիվանդացել եք՝ Լուկաշենկոն ԵԱՏՄ նիստում՝ Փաշինյանին

Մանրամասներ
լուկաշենկո նիկոլ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԽ) նիստում ելույթի ժամանակ դժգոհություն է հայտնել հանդիպման որոշ մասնակիցների ֆիզիկական բացակայության կապակցությամբ։

«Դե, ես որպես նախագահ կխնդրեի, եթե մեր դիտորդները շահագրգռված են մեր միությամբ, կխնդրեի, որ ներկա լինեն հանդիպումներին, ոչ թե հեռուստատեսությամբ մեզ ասեն, թե ինչպես են մեզ հետ համագործակցելու։ Նիկոլ Վովաևիչ, դա քեզ չի վերաբերում։ Գիտենք, որ ոչ միայն սափրել եք ձեր մորուքը, այլև թեթևակի հիվանդացել եք, ուստի ձեզ ընկալում ենք որպես մեր միության նոր, երիտասարդ, գոնե արտաքուստ անդամ»,-հայտարարել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ նիստին մասնակցում է հեռավար ռեժիմով՝ կորոնավիրուսային վարակի պատճառով։