Եվրասիական տնտեսական միության երկրներից 2025 թվականի հունվարին գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հայաստանում՝ 1,4%։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը՝ 1,2 % ցուցանիշով։ Հաջորդը Ղազախստանն է՝ 1,1%։ Միության համար միջին ցուցանիշը կազմել է 1,2%:
Պարենային ապրանքների աճի ամենաբարձր տեմպերը կրկին արձանագրվել են Հայաստանում՝ 2,8 %։ ԵԱՏՄ-ի համար այս ցուցանիշը միջինում կազմել է 1,3 %։
Նշվում է, որ մսամթերքը Հայաստանում այս տարվա հունվարին էժանացել է 1,2%-ով, իսկ հացը թանկացել է 0,3%-ով։
0Comments