Հարավային Կովկասի տարածաշրջանում էսկալացիայի վտանգ կա. ռուսաստանցի փորձագետ

Մանրամասներ
Սերգեյ Մարկեդոնով

Հարավային Կովկասի տարածաշրջանում, անշուշտ, էսկալացիայի վտանգ կա: Դրա մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտին (МГИМО) առընթեր միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Քաղաքագետը դա բացատրել է նրանով, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել։ Փորձագետը հավելել է, որ քանի դեռ այն չի ստորագրվել, էսկալացիայի վտանգ միշտ կա։ «Պարտադիր չէ, որ այդ հրացանը կրակելու է, բայց այն լիցքավորված է և կախված է պատից: Միշտ վտանգ կա, որ նման բան տեղի կունենա։ Ես դա անշրջելի չեմ համարում, բայց որոշակի ռիսկեր կան»,- նշել է Մարկեդոնովը։

Միևնույն ժամանակ, Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները, նրա կարծիքով, մեծացնում են կառուցողականության շանսերը։ «Երբ մեծ տերությունների դիմակայությունը չի օգտագործվում միջին և փոքր տերությունների կողմից, ռիսկերը նվազում են»,- ընդգծել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը և արտատարածքային միջանցք բացել ՀՀ տարածքով։