1990-ականներին մենք պատերազմը հաղթելու շանս չունեինք, մենք իրար նկատմամբ հոգատարությամբ ենք հաղթել, ուրիշ ոչ մի բան. տեխնիկական միջոցները, որ հավաքում են, կոչում են բանակ, եթե բանակի մեջ հոգի չկա, բանակը չի հաղթում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախյան շարժման 37-ամյակին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանտար Արկադի Կարապետյանը:
«Դա իրոցանալ է: Շատ մարդիկ չեն կարողանում ռացիոնալից այն կողմ նայել, բայց մեր ազգը չի կարող ռացիոնալ հարթությունում հաղթել, դա մեզ համար չի։ Դրա համար, երբ մենք իրացիոնալ ենք եղել, հաղթել ենք։ Երբ որ դառնում ենք ռացիոնալ, ընկնում ենք փողի հետևից, պարտվում ենք»,-ասաց նա:
Անմդրադառնալով խաղաղության դարաշրջան բացելուն, Կարապետյանն ասաց. «Խաղաղություն երկրագնդում չկա, դա սուտ գաղափար է. այս նոր համակարգը, որ աշխարհում ուզում են ներդնեն, դա ի՞նչ է լինելու, չնայած պատկերացնում եմ, լավ բան չի լինելու: Ամեն դեպքում, կարող է ինչ-որ մի ժամանակ խաղաղ լինի, բայց ժողովուրդը լինեն անասունի վիճակում: Դրա համար դա էլ խաղաղություն չի, խաղաղությունը մարդու հոգու մեջ է լինում, իսկ այս աշխարհում խաղաղություն ոչ եղել է, ոչ էլ լինելու է: Խաղաղությունը այն է, որ դու այնքան ուժեղ ես, որ քեզ հարգում են ու վախենում են: Նկատի ունեմ պետությունները, որովհետև մարդկային հարաբերությունների մեջ հարգանք էլ կա, սեր էլ կա, բայց դա պետություններին չի վերաբերում։ Խաղաղությունը միֆ է»:
Նա հայտարարեց, որ պատերազմը պարտադիր լինելու է. «Այն, ինչ կատարվում է այս աշխարհում, տանում է դրան, ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես:
Թրամփն ասաց՝ մի օրում խաղաղություն կանեմ, չարեց հերիք չի, դեռ պարզ էլ չի՝ ինչով է վերջանալու: Եթե վերջանա էլ, դա նոր մեծ պատերազմի սկիզբ է լինելու: Ոչ ոք թող հույս չունենա, որ մինչև մեծ պատերազմ չլինի աշխարհով մեկ, խաղաղություն կարող է լինել։
Երրորդը համաշխարհային պատերազմը շուտվանից է սկսված, սողացող: Ուրեմն, պիտի լինի այն պատերազմը, որտեղ շատ մեծ կորուստներ են լինելու։ Ու այդ ժամանակ մենք պիտի այնքան համախմբված լինենք, որ կարողանանք դիմանանք ու հաղթանակով դուրս գանք»,-ասաց նա:
0Comments