Մի քանի բաղադրատոմս՝ պահք պահողների համար

Արդեն սկսվել է պահքի շրջանը, ինչը նշանում է, որ վատ սովություններից հրաժարվելուց բացի՝ հարկավոր է հետևել նաև սննդակարգին

Արդեն սկսվել է պահքի շրջանը, ինչը նշանում է, որ վատ սովություններից հրաժարվելուց բացի՝ հարկավոր է հետևել նաև սննդակարգին: 

Այդ պատճառով ձեզ ենք առաջարկում մի քանի հետաքրքիր բաղադրատոմս հատուկ պահք պահողների համար:

Լցոնած կարտոֆիլ

Բաղադրամասեր`

1,5 կգ կարտոֆիլ

0,5 կգ սունկ

1 գլուխ սոխ

կանաչի

ձեթ

աղ, սեւ պղպեղ

Պատրաստման եղանակը`

Կարտոֆիլը կեղեւով խաշել: Սունկը կտրատել եւ բուսայուղի մեջ տապակել սոխի հետ: Կարտոֆիլը մաքրել, կիսել: Գդալով միջուկը հանել, խառնել սունկի հետ, ապա ստացված խյուսով լցոնել կարտոֆիլները, վրան կանաչի շաղ տալ:

բռգեդ

 

Պահքի տոլմա

Բաղադրամասեր`

100 գ կարմիր լոբի

100 գ սիսեռ

50 գ ոսպ

50 գ ձավար

2 գլուխ սոխ

կանաչի

աղ, պղպեղ

դարչին

խաղողի տերեւներ

ձեթ

100 գ սալորի չիր

50 գ չամիչ

Պատրաստման եղանակը`

Ոսպի վրա գոլ ջուր լցնել, մի կողմ դնել: Խաղողի տերեւների վրա եռման ջուր լցնել, մի կողմ դնել: Սոխը մանր կտրատել, քիչ բուսայուղով տապակել` մինչեւ ոսկեգույն երանգ ստանա: Նախապես խաշած լոբին եւ սիսեռը աղալ: Սոխեռածը համեմել աղ ու պղպեղներով, կրակից վերցնել, ավելացնել փշրած չոր կանաչիները, ջրքամած ոսպը, ձավարը, աղացած լոբին եւ սիսեռը, համեմել աղ ու պղպեղներով, դարչինով, հոտավետ պղպեղով, ավելացնել չամիչը, 50 գ մանր կտրտած սալորաչիրը, մի քիչ ջուր լցնել, լավ հունցել, ապա մոտ 3 ճ.գդ. բուսայուղ ավելացնել, խառնել:

Խաղողի տերեւների վրա խճողակ դնել, փաթաթել, դնել կաթսայի մեջ, ամեն շարքին մանրացրած սալորաչիր շաղ տալ: Տոլմաների վրա ափսե շրջել, ջուր լցնել, ուժեղ կրակի վրա հասցնել եռման աստիճանի, ապա կրակն իջեցնել, եփել 35-40 րոպե, թողնել, որ սառչի, ապա` մատուցել:

ձտռփեդոսա

 

Պահոց նրբաբլիթներ

Բաղադրամասեը`

 450 գ պահածոյացված սունկ

1 թեյի բաժակ հնդկաձավար

100 գ ալյուր

1 գլուխ սոխ

300 մլ գազավորված ջուր

ձեթ

աղ, սեւ պղպեղ

1 թ գ շաքարավազ

մաղադանոս

Պատրաստման եղանակը`

Գազով հանքային ջրին մի պտղունց աղ անել, 1 թ.գդ շաքարավազ եւ 3 ճ. գդալ բուսայուղ ավելացնել, խառնել, ավելացնել ալյուրը, հարել` մինչեւ գնդերը վերանան: Ամանը ծածկել, 2 ժամով դնել սառնարանը: Չոր տապակի մեջ հնդկաձավարը բովել` մինչեւ հատիկները սկսեն բացվել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, հնդկաձավարը լցնել կաթսայի մեջ, թողնել այն եփվի: Տապակի մեջ կտրտած սոխը բուսայուղով տապակել, ավելացնել ջրքամած հնդկաձավարը, համեմել աղ ու պղպեղով, կրակից վերցնել, թողնել խճողակը սառչի: Տապակը տաքացնել, բուսայուղով քսել, թխել բլիթները: Խճողակին կտրտած մաղադանոս ավելացնել, խառնել: Նրբաբլիթների վրա խճողակ դնել, փաթաթել, տապակել բուսայուղով եւ մատուցել:

վֆդոսա

 

Պասային պաղպաղակ

Բաղադրամասեր`

200 գրամ ելակ

3 հատ բանան

Պատրաստման եղանակը`

Ելակը եւ բանանը բլենդերով հարել: Կարելի է ըստ ճաշակի շաքարավազ ավելացնել: Ստացված պաղպաղակը լցնել ամանների մեջ եւ զարդարել ելակի հատիկներով ու անանուխի տերևներով: 

դքսքա

 

Քրչիկ

Բաղադրամասեր`

150 գ ձավար

500 գ կաղամբ

2 գլուխ սոխ

500 գ կարտոֆիլ

տոմատի մածուկ

ձեթ

աղ, սեւ պղպեղ

մաղադանոս

Պատրաստման եղանակը`

Սոխը մանր կտրատել եւ տապակել յուղով: Հետո ավելացնել նախապես թրջած, լվացած, քամած ու կտրատած թթու կաղամբը: Այս ամենը լցնում ենք խորը կաթսայի մեջ եւ շոգեխաշում` պարբերաբար սառը ջուր ավելացնելով: Ապա բանջարեղենի վրա ավելացնում ենք տոմատի մածուկը, խառնում եւ շարունակում շոգեխաշել:

Կարտոֆիլը մաքրել, լվանալ, կտրատել եւ եփել առանձին: Ձավարը նույնպես առանձին եփել: Այնուհետ ձավարը եւ կարտոֆիլը, ինչպես նաեւ այն ջուրը, որի մեջ դրանք եփվել են, ավելացնել կաղամբի վրա: Եռացնել 10-15 րոպե: Քրչիկը մատուցել` վրան ցանելով կարմիր պղպեղ եւ մաղադանոս:

ւըտռեոք