Մարդկանց մեծ մասը սեքսի համար սխալ երաժշտություն է ընտրում, ասում են հետազոտողները:
Փորձագետները վերլուծել են Spotify-ի ընթացիկ փոփ երգացանկերը՝ օգտագործելով «ռոմանտիկա», «սեքսուալ», «զգայական» եւ «ինտիմ» բառերը՝ որոշելու համար, թե որ զգայական երգերն են հասնում սեքսի ցանկալի տեմպին, որը կազմում է րոպեում 119 զարկ:
Ճակատագրի հեգնանքով, սիրով զբաղվելու համար ամենաանհարմար երգը սեքսի մասին երգն է՝ Jeremih-ի «Birthday Sex»-ը: Մյուս հայտնի թրեքերը, ինչպիսիք են Arctic Monkeys-ի «I Wanna Be Yours» եւ Դենիել Կեսարի «Get You (ft. Kali Uchis)»-ը նույնպես ցածր գնահատականներ են ստացել, ինչպես նաեւ The Weeknd-ի մի քանի երգեր, որոնց թվում՝ «High for This»-ը:
Չնայած սեռական բնույթի բառերին, մեղեդու տեմպը րոպեում 75 զարկ է, ինչը մասնագետների կարծիքով այն անընդունելի է դարձնում։
Ռիհաննան նույնպես ունի մի քանի թրեքեր, որոնք համարվում են վատ ննջասենյակի համար, օրինակ՝ «Needed Me» եւ «Sex With Me»:
Հետազոտողները նաեւ վերլուծել են Billboard Hot 100-ի լավագույն երգերը սեքսի համար, եւ Post Malone-ի երգը հայտնվել է առաջին տեղում:
«Pour Me A Drink (ft. Blake Shelton)» երգն ունի 119 BPM տեմպ, ինչը այն դարձնում է կատարյալ երգ շոգ գիշերվա համար:
Սխալ երաժշտություն՝ սեքսի համար․ Ո՞րն է ամենավատ երգը
Մանրամասներ
0Comments