Ընթերցողների ուշադրությանն էնք ներկայացնում սիրիական խոհանոցի մի քանի ճաշատեսակներ, որոնք կարելի է համտեսել նաև Երևանում։ Նման ճաշատեսակներից է «Ֆուլ» ապուրը։ Խոհարար Արթուր Ղազարյանը «ԱՌԿԱ Style»–ին ներկայացրել է այդ ճաշատեսակի պատրաստման բաղադրատոմսը։
Այդ յուրահատուկ և Արևելքում շատ հայտնի ապուրը պատրաստելու համար պահանջվում է 300 գրամ կարմիր լոբի, 10 գրամ մանրացրած սխտոր, մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ, ինչպես նաև կարմիր պղպեղ և ծոթրին` ըստ ճաշակի։
Լոբին նախօրոք պետք է 4 ժամ թողնել ջրի մեջ, իսկ հետո առանձին եփել մինչև պատրաստ լինի։ Այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները։
Երբ ապուրը պատրաստ լինի, անհրաժեշտ է ավելացնել բուսական յուղ և կտրատած մաղադանոս։ Բարի ախորժակ։
0Comments