Ամանորյա համեղ «Ռաֆաելլո»-ի բաղադրատոմսը

Սեղանը զարդարելու հրաշալի տարբերակ

1

Բաղադրիչներ՝

60 գրամ ձողիկ

5 ճաշի գդալ խտացրած կաթ

Կես թեյի գդալ կարագ

100 գ կոկոսի փաթիլ

Գետնանուշ

Պատրաստման եղանակ՝

Ձողիկներն աղացեք։

Ավելացրեք կարագն ու խտացրած կաթը։

Զանգվածը լավ միախառնել, դնել սառնարան 1 ժամ։ Այդ ընթացքում բովել գետնանուշը։

Ձողիկով զանգվածը հանել սառնարանից, փոքր մասերի բաժանել, կենտրոնում դնել գետնանուշը, գնդիկներ ստանալ։

Թաթախել կոկոսի փաթիլների մեջ։

Դնել սառնարան 5 րոպե։