Կիմչին Կորեայի ազգային կերակրատեսակներից է: Այն ունի պատրաստման ավելի քան 100 եղանակ: Հաճախ այն նկարագրվում է որպես կծու կամ թթու կերակրատեսակ:
Բաղադրիչներ
Չինական կաղամբ 1կգ
Կարմիր աղացած պղպեղ 30 գրամ
Սոխ 150 գրամ
Սխտոր 25 գրամ
Քացախ
Աղ
Պատրաստման եղանակը
Կաղամբը բարակ շերտատել 6 սանտիմետրանոց կտորներով, աղ ցանել և թողնել սենյակային ջերմաստիճանում մի քանի ժամ: Սխտորն ու սոխը բարակ շերտատել, խառնել կարմիր աղացած պղպեղին: Խառնուրդը լցնել կաղամբի վրա, խառնել: Լցնել կավե ամանի մեջ. վրան ծանրություն դնել և թողնել երկու-երեք օր սենյակային ջերմաստիճանում:
0Comments