Շոկոլադե «Բրաունի» տորթի բաղադրատոմսը. փխրուն, խոնավ ու նրբահամ

Կտրելիս հեշտ կլինի, եթե դանակը թրջեք տաք ջրում

Այսօր Ձեզ ենք ներկայացնում շոկոլադե «Բրաունի» տորթի բաղադրատոմս։ Այն շատ փխրուն, խոնավ ու նրբահամ է ստացվում։ Կարող եք ավելացնել ընկուզեղեն, կամ շոկոլադե գնդիկներ, կամ մատուցել սերուցքով կամ վանիլյին պաղպաղակով։

Բաղադրիչներ՝

• մուգ շոկոլադ 200 գ
• կարագ 1/2 բաժակ (115 գ)
• շաքարավազ 1 բաժակ
• դարչնագույն շաքարավազ 1/2 բաժակ
• 3 միջին ձու
• աղ 1/4 թ.գ.
• վանիլին
• ալյուր 1/2 բաժակ
• կակաո 1/4 բաժակ

Պատրաստման եղանակը՝


18×18 սմ քառակուսի ձևամանը յուղել, ծածկել յուղաթղթով։ Շոկոլադը մանրացնել և կարագի հետ հալեցնել ջրային գոլորշու վրա։ Թողնել սառի։ Առանձին ամանի մեջ լցնել շաքարավազները, ձուն մեկ֊մեկ լցնել և հարել ձեռքով, մինչև կրեմի նման դառնա։ Ավելացնել աղը, վանիլինը, ապա հալած շոկոլադե զանգվածը։

Ալյուրն ու կակաոն խառնել և մաղել խմորի մեջ։ Զգույշ խառնել։ Լցնել ձևամանի մեջ, թափահարել և ամանը հարվածել սեղանին։

Թխել 30 րոպե 180°֊ում։ Թողնել սառի։

Կտրելիս հեշտ կլինի, եթե դանակը թրջեք տաք ջրում։