Ռուսաստանի հետ գործերը շատ լավ են ընթանում. Թրամփ

Մանրամասներ
թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն իր կաբինետի հետ առաջին հանդիպման ժամանակ խոսել է Ռուսաստանի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսաստանի հետ մեր գործերը շատ լավ են ընթանում», - ասել է Թրամփը։

Հիշեցնենք` փետրվարի 18-ին Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը:

Ինչպես հայտարարել է Լավրովը, տևական դադարից հետո առաջին առերես բանակցությունների ընթացքում ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են պայմաններ ստեղծել համագործակցության լիարժեքվերականգնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնողնոր ոլորտներում ընդլայնելու համար: Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են վերացնել դեսպանատների և այլ արտասահմանյան հաստատությունների գործունեության արհեստական սահմանափակումները և ուկրաինական ճգնաժամի շուտափույթ լուծման համար ստեղծել բարձր մակարդակի խմբեր: