ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանի անհետացման դեպքի առիթով Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Իրականացվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել։
Երեկ մինչև մութն ընկնելը որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել, ժամը 21։00-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Այսօր՝ հուլիսի 28-ին, վաղ առավոտից աշխատանքները վերսկսվել էին։
0Comments