Եթե իշխանության ներկայացուցիչները համարձակություն ունեն, թող դուրս գան բանավեճի. Նաիրի Սարգսյան

Մանրամասներ
Նաիրի Սարգսյան

Եթե իշխանության ներկայացուցիչներն ունեն այդքան համարձակություն, թող դուրս գան բանավեճի, կամ իրենց սովոր վիճակում՝ էկրաններից այն կողմ, պարզաբանում ներկայացնեն:  Այս մասին հարցազրույցում, անդրադառնալով եկամուտների հայտարարագրմանը, ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«ՊԵԿ, Ֆինանսաների նախարարություն, Նիկոլ Փաշինյան և մնացած բոլորդ, որ գնում ու ջանասիրաբար գովերգում եք այս համակարգը, խոսեք Հարկային օրենսգրքի 351 հոդվածի, վարչական դատավարության օրենսգրքի մասին,  խոսեք նաև այն մասին, որ խորհրդատվական ընկերությունները պետք է ծառայություն մատուցեն ֆիզիկական անձանց: Ֆիզիկական անձանց 90 տոկոս և ավելին ինքնուրույն չի կարող դա լրացնել: Չնայած մենք խորհրդատվական կենտրոններ ենք ստեղծել, որն ամբողջական իրազեկում կիրականացնի, որպեսզի կասեցվի այս համակարգը, այնուհետև կանցնի նաև լրացման գծով խորհրդատվության: Բանկային գաղտնիքը, բացի հարկային մարմնից, նաև հասանելի է դառնալու տարբեր մասնավոր ընկերությունների աշխատակազմերին, որն անկարելի է»,- ասաց նա:

Նշենք, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ  Նաիրի Սարգսյանի հերթական հանդիպումը տեղի կունենա Գյումրիում՝  փետրվարի 19-ին, ժամը 18:30-ին՝ Շիրազի 25 հասցեում գտնվող Արաքս հյուրանոցում: